Jump to content

ՀՍՀ/ԳԵՎՈՐԳՅԱՆ ԻՎԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՎՈՐԳՅԱՆ Իվան Քրիստափորի, ծն. 28.3.1907, գ. Կարմիր (այժմ` ՀՍՍՀ Կամոյի շրջանում) հայ սովետական վիրաբույժ: Բժշկ. գիտ. դ-ր (1952), պրոֆեսոր (1953), ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1961), ՀՍՍՀ ԳԱ թղթ. անդամ (1962): 1930-ին ավարտել է Լենինգրադի բժշկական ինստ-ը: 1938-ից աշխատում է Երևանի բժշկական ինստ-ում` սկզբում ֆակուլտետային, ընդհանուր և հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների ասիստենտ, դոցենտ, ապա` պրոֆեսոր և ամբիոնի վարիչ: 1954—56-ին` ինստ-ի ուսումնական և գիտական գծով պրոռեկտոր: 1959—64-ը եղել է ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վիրաբույժը: Գիտական աշխատությունները նվիրված են ցավազրկման, արյան փոխներարկման, վնասվածքաբանության, դեղամիջոցների և արյան ներմուծման նոր ուղիների հայտնաբերմանը, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժմանը, վիրաբուժության զարգացման պատմությանը

Երկ. Внутриартериальное применение лекарственных веществ в хирургии, М., 1958 Подвижная слепая кишка, М., 1969 (соавт. Г. Л. Мирза-Авакян)Артериальное местное обезболивание…, Е., 1972.

Մ. Դալլաքյան