ՀՍՀ/ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ, հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն: Բացվել է 1874-ի սեպտ. 28-ին, Էջմիածնում, Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ, որի անունով էլ կոչվել է: Ռուսական կայսեր կողմից 1874-ին հաստատված կանոնադրության համաձայն, ճեմարանի նպատակն էր պատրաստել հայ եկեղեցու սպասավորներ ու դպրոցի ուսուցիչներ: Տնօրենը կաթողիկոսն էր, որը գործերը վարում էր ուսումնական խորհրդի և տեսչի միջոցով: Գ. ճ. փակ տիպի գիշերօթիկ էր (քիչ թվով երթևեկ աշակերտներով): Ուներ երկու բաժին` դասարանական` 6-ամյա ուսուցմամբ, միջնակարգ դպրոցի ծավալով, և լսարանական` 3-ամյա ուսուցմամբ, որը հոգևոր բարձրագույն կրթություն էր տալիս: Ընդունվում էին հայաբնակ վայրերի հոգևորականների ու չքավոր ընտանիքների ընդունակ զավակները` հանձնելով ընդունելության քննություններ: Սաների թիվը հասնում էր 200—300-ի: Ուսանողները մանկավարժական պրակտիկան անց էին կացնում հատուկ հենակետային դպրոցում` վարժոցում կամ Վաղարշապատի ծխական դպրոցներում: Ճեմարանը պահվում էր հիմնականում Էջմիածնի վանքի եկամուտներով և բարերարների նվիրատվություններով: Ըստ ուսումնական պլանի, սկըզբում ավանդվում էր 23 առարկա, որից 9-ը` կրոնական: Հետագայում վերջիններիս թիվը հետզհետե նվազեց, ավելացան ֆիզիկա-մաթեմատիկական, բնագիտա-աշխարհագրական առարկաները և նրանց հատկացված ժամերը: Շրջանավարտների քննական շարադրությունների թեմաները կրոնաբարոյականի փոխարեն հիմնականում նվիրվում էին հայոց լեզվին ու գրականությանը, հայ ժողովրդի պատմությանը, մանկավարժությանն ու հոգեբանությանը: Հակառակ իր հոգնոր բնույթին` Գ. ճ-ում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին: Սովորողները հաճախ պայքարել են ուսուցման նոր մեթոդներ կիրառելու, պահպանողական ուսուցիչներին հեռացնելու, աշխարհիկ ոգին ուժեղացնելու համար: 1878, 1883, 1891, 1894-ին սովորողների բուռն ելույթներ են տեղի ունեցելլ: XX դ. սկզբից հիմնվում են սոցիալ-դեմոկրատական խմբակներ: 1905-ի հեղափոխության ազդեցությամբ վերացվել են ճեմարանականների կրոնական համազգեստը, պարտադիր եկեղեցի հաճախելը, թերթեր ընթերցելու արգելքները: Սաները սեփական մամուլ ունենալու իրավունք են ստացել: 1915-ից սկսած, իմպերիալիստական պատերազմի տարիներին, Գ. ճ-ում ուժեղանում է մարքսիստական գաղափարների ազդեցությունը, ծավալվում է բուշևիկների գործունեությունը շնորհիվ Ա. Հովհաննիսյանի, Ա.Միկոյանի, Ա.Շահգելդյանի և ուրիշների: Աշակերտության շրջանում նրանց եռանդուն աշխատանքի արդյունք էր ճեմարանի ղեկավարությանը ներկայացված բողոքագիրը, որտեղ աշակերտները պահանջում էիս արմատական փոփոխություններ մտցնել ճեմարանի կյանքում: 1917-ի դեկտ. 21-իև ճեմարանը Փակվեց: Գ. ճ. խոշոր դեր է կատարել-հայ մշակույթի պատմության մեջ: Տարբեր տարիներ այստեղ դասախոսէլ են Կոմիտասը, Կարա-Մուրգան, Վ. Սուրենյանցը, Ե. Թադնոսյանը, Մ. Աբեղյանը, Հ. Աճաոյանը, Ա. Լիսիցյանը, Գ. Լևոնյանը, Հ. Հովհաննիսյանը, Կ.Կոստանտյանը Ս. Մանդինյանը, Գ. Էդիլյանը, Ա. ովհաննիսյանը և ուրիշներ: Գ. Ճում. լուծվել են հայագիտական բազմաթիվ կարևոր հարցեր, մշակվել են հայկ. դպրոցների ուս. պլաններ, կազմվել են դասագրքեր և ուս. ծրագրեր: Այստեղ են պատրաստվել, քննարկվել և տպագրության արժանացել հայոց լեզվին, պատմությանը, մանկավարժությանը վերաբերող բազմաթիվ բարձրարժեք աշխատություններ: Շրջանավարտների մեծ մասը նվիրվել է մանկավարժությանը կամ զբաղվել հասարակական-քաղաքական ու գիտական գործունեությամբ: Գ. ճ-ում կրթություն են ստացել Կոմիտասը, Մ. Աբեղյանը, Ս. Մելիքյանը, ծ. Թադևոսյանը, Կ. Տեր-Մկրչյանը, Գ. Հովսեփյանը, Ա. Շահմուրադյանը, Գ. Լևոնյանը, Ա. Միկոյանը, Ա. Մռավյանը, Պ. Մակինցյանը և ուրիշներ: Վ. Երկանյան
