Jump to content

ՀՍՀ/ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՎՈՐԳՅԱՆ Սարգիս Գևորգի, 2(15).3. 1900, Երևան—14.11.1971, Երևան, հայ սովետական օպերատոր: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1957): 1927-ին ավարտել է Մոսկվայի պետկինոտեխնիկումը: 1924-ից եղել է «Մեժռաբպոմֆիլմ» ստուդիայի օպերատորի ասիստենտ, 1927-ից` օպերատոր«Իվան Կարավանի ոճիրը» (1929), «Պատառոտված կոշիկներ» (1933, Գ. Բոբրովի հետ) 1938-ից աշխատել է«Հայֆիլմ» կինոստուդիայում, նկարահանել գեղարվեստական և փաստավավերագրական կինոնկարներ` «Անխախտ բարեկամություն» (1940), «Քաջ Նազար» (1940), «Մի անգամ գիշերը» (1945), «Հայկական կինոհամերգ» (1954), «Պատվի համար» (1956), «Մոր սիրտը» (1958): Վերջին աշխատանքներն էին «Սարոյան եղբայրներ» (1968, Կ. Մեսյանի հետ, ՀՍՍՀ պետական մրցանակ, 1970) և «Աղքատի պատիվը» («Չախ-չախ թագավոր» կինոալմանախ, 1969): Է. Մանուկյան