Jump to content

ՀՍՀ/ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), X դարի հայ իշխան: Հիշատակվում է 920-940-ական թթ., ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, Աշոտ Բ Երկաթի պատվավորներից: Գ. Մ. Քեղա ամրոցի մոտ (Գառնիից հվ-արլ.) երկու անգամ պարտության է մատնել արաբ զորավար Բեշիրին, որն արշավում էր Սևան: Գ. Մ. վերջին անգամ հիշատակվում է իբրև Աբաս թագավորի զորավար և խորհրդատու, իսկ նրա որդի Գոռը` Աշոտ Գ-ի սպարապետ: Ենթադրվում է, որ Գ. Մ. թաղվել է Բագարանի Ս. Գևորգ եկեղեցու մոտ, որի անունը ավանդաբար կապվում է Գ. Մ-ու հետ: Մուրացանը այս անցքերին է նվիրել «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը:

Գրկ. Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912: Ձամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հ.2, Վնտ., 1785, էջ 811 — 14, 829: Բ. Առաքելյան