ՀՍՀ/ԳԵՏԱԶԱՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՏԱԶԱՏ (մինչև 1948-ը` Աղջաղշլաղ, 1948—1967-ը` Գետաշեն), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, Ազատ գետի աջ ափին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավարներ: Գյուղատնտ. արտադրության հաջողությունների համար կոլտնտեսականներ Դ. Ս. Մանուկյանին և Ա. Ա. Քարամյանին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Բնակիչները ներգաղթել են Խոյ և Սալմաստ գավառներից, 1923-ին:
