ՀՍՀ/ԳԵՏԱՄԵՋԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՏԱՄԵՋԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՆ, տոհմային տնտեսություն ՀՍՍՀ Աբովյանի շրջանում, զբաղվում է ձվի, մսի արտադրությամբ և տոհմային ճտերի բուծմամբ: Կազմակերպվել է 1958-ին: Գտնվում է Աբովյանի շրջանի Գետամեջ գյուղում: 1976-ին ուներ 116 հզ. թռչուն, 283 հա հողատարածություն (209 հա վարելահող և 25 հա այգի): Արտադրել է 5 մլն 400 հզ. ձու, 1,52 հզ. ց միս և ՀՍՍՀ թռչնաբուծական ֆաբրիկաների համար բուծել է 62 հզ. տոհմային ճուտ: Աշխատատար պրոցեսները հիմնականում մեքենայացված են:
