ՀՍՀ/ԳԵՏԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՏԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, տրանսպորտի հիմնական ձևերից, իրագործում է ուղևորների և բեռների տեղափոխում ինչպես բնական (գետեր, լճեր), այնպես էլ արհեստական (ջրանցքներ, ջրամբարներ) ներքին ջրային ուղիներով: Հայկական ՍՍՀ-ով նավարկելի գետերի, ջրանցքների բացակայության պատճառով գոյություն չունի Գ. տ., բացառությամբ Սևանա լճի, որտեղ Գ. տ-ի ոլորտը սահմանափակվում է փոքր թվով ուղևորների, ինչպես նաև բեռների փոխադրումներով:
