Jump to content

ՀՍՀ/ԳԵՏԱՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՏԱՆՑ, գետի այն հատվածը, որտեղից կտրել-անցել են հետիոտն, գրաստայրն կամ անվավոր (սայլային) փոխադրամիջոցներով, տկալաստերով (տես Լաստ) կամ «նավակամրջով»: Գ-ների տեղերում հաճախ կառուցել են ժամանակավոր` լաստակերտ, ապա քարակերտ կամուրջներ: Գ-ներն ընտրվել են գետերի համեմատաբար ծանծաղ կամ հանդարտահոս տեղերում` հաշվի առնելով առևտրա-տնտեսական ու ռազմ, կարևորություն ունեցող ճանապարհների ուղղությունները: Մեծ մասամբ ստեղծվել են կարևոր բնակավայրերի մոտ, երբեմն էլ Գ-ի գոյությունը պայմանավորել է նոր բնակավայրի առաջացումը: Հայկական լեռնաշխարհում հայտնի էին Մելիտինեի մոտ Եփրատի Զևգմա և Թմնիս (Տոմիսա) կոչված Գ-ները, «կամուրջներ չհանդուրժող» Արաքս գետի Վրա` Կողբի, Արտաշատի, Նախիջևանի, Ջուղայի, Մարգարայի, Ամարաթի Գ-ները, որոնք հատում էին Տիգրիս, Արածանի (Արևելյան Եփրատ) և Արաքս գետերը: L. Պետրոսյան