Jump to content

ՀՍՀ/ԳԵՏԱՇԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՏԱՇԵՆ (մինչև 1946-ը` Ջաֆարապատ), գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, Նալբանդյան—Երվանդաշատ խճուղու վրա, շրջկենտրոնից 10 կմ հարավ-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, խորդենու և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման օբյեկտներ, բուժկայան, կապի բաժանմունք: 1917—18-ին նոր բնակիչներ են եկել Խոյից, Սուրմալուից, Մուշից: