Jump to content

ՀՍՀ/ԳԵՏԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՏԱՌ, գետ Հայկական ՍՍՀ-ում, Հրագդանի ձախ վտակը: Երկարությունը 24 կմ է, ավազանը` 158 կմ2: Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի արմ. լանջերից, 1570 մ բարձրությունից, հոսում հվ., հվ-արմ., անցնում Երևանի միջով և խառնվում Հրազղանին: Սնումը` մթնուորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից, հորդացումը` գարնանը, տարեկան միջին ծախսը` 14,4 լ վրկ, նվազագույնը լինում է ձմռանը, առավելագույնը` գարնանը: Սելավային գետ է: Հուժկու սելավներ են արձանագրվել 1873-ին, 1923-ին, 1924-ին, 1946-ին, 1950 ին: 1946-ի մայիսի 26-ին Գետառի հովտով անցնող սելավը մեծ վնաս պատճառեց Երևանին: Այդ օրը ջրի ծախսը մեծացավ մոտ 100 անգամ` կազմելով 1445 լ վրկ: Սելավը թողնում էր գլորվող թմբի տպավորություն` ընդգրկելով 1 —1,5 մ տրամագիծ ունեցող քարեր: Սելավի բերած նյութերը հաշվվում էր 500 հզ. մ3, 1 մ3 ջրին` 280 կգ բերվածք: ՍՍՀՄ Մինիստրների սովետի համապատասխան որոշմամբ բարեկարգվել է գետի հունը: Ներկայումս հիդրոտեխ. կառուցումների և գետավազանի անտառապատման (մոտ 4000 հա) միջոցով սելավների վտանգը կանխված է: Գ-ի վրա, Նորքի ձորում, կա 1664-ին կառուցված միակամար կամուրջ: