Jump to content

ՀՍՀ/ԳԵՏԱՓ ԳՅՈՒՂ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՏԱՓ (մինչև 1935-ը` Ղոյթուր), գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Եղեգիս գետի ափերին, շրջկենտրոնից 3 կմ արևմուտք: Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ: Գ-ի գինու գործարանն արտադրում է «Արենի», «Գետափ», «Վերնաշեն» մակնիշի գինիներ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան: