Jump to content

ՀՍՀ/ԳԵՏԻԿԻ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՏԻԿԻ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ, գտնվում է Հայկական ՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, Գետիկ գետի ավազանում, Կրասնոսելսկի անտառատնտեսության կազմում: Ստեղծվել է 1972-ին, բուսական և կենդանական աշխարհի պահպանման նպատակով: Զբաղեցնում է 6 հզ. հա տարածություն: Անտառն առաջին կարգի է, ունի հողապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն: Հիմնական ծառատեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին: Կենդանական աշխարհը հարուստ է: Կա արջ, այծյամ, գորշուկ, աղվես, կզաքիս, լուսան, նապաստակ, անտառային կատու, թռչուններից` մոխրագույն կաքավ, աղավնի են: Կլիմայավարժեցվում են բծավոր եղջերուն, վայրի խոզը: