ՀՍՀ/ԳԵՏԻԿ ԳԵՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՏԻԿ (ն. ճամբարակ), գետ Հայկական ՍՍՀ-ում, Աղստևի աջ վտակը: Երկարությունը 48 կմ է, ավազանը` 581 կմ2: Սկիզբ է առնում Քաշաթաղ գագաթի (Սևանի լեռնաշղթա) արմ. լանջի աղբյուրներից, 2450 մ բարձրությունից: Ընդունում է մոտ 56 վտակ: Վերին հոսանքում հարթավայրային է, Մարտունի գյուղից մինչն գետաբերան` տիպիկ լեռնային, այստեղ հոսում է խոր, անտառապատ հովտով: Սնումը հիմնականում ձնաանձրևային է, տարեկան միջին ծախսը` 2,95 մ3 վրկ, սառցային երևույթները` մինչև 122 օր: Վարարում է մայիս-հունիսին: Ջրերը մասամբ օգտագործվում են ոռոգման նպատակով:
