ՀՍՀ/ԳԵՏԻՆԱՔՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՏԻՆԱՔՍ, շերտավոր պլաստիկ նյութ: Ստանում են ռեզոլային խեժով (տես Ֆենուֆորմալդեհիդային խեժեր) ծծեցված թղթի դարսը 150—160 C-ում մամլելով: Երբեմն երեսպատում են պղնձի էլեկտրոլիտային փայլաթիթեղով, ապակյա, բամբակյա կամ ասբեստս գործվածքով, ամրանավորում մետաղական ցանցով: Կիրառվում է որպես էլեկտրամեկուսիչ և կոնստրուկցիոն նյութ, մեքենաշինության մեջ` ատամնանիվներ, գլանիկներ, խողովակներ, մեջդիրներ պատրաստելու համար, ինչպես նաև կահույքի արտադրաթյան մեջ: Պղնձի 0,05 մմ հաստությամբ փայլաթիթեղով երեսպատված Գ. օգտագործվում է ռադիոտեխնիկայում:
