Jump to content

ՀՍՀ/ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆ, ջրբաժան գծով սահմանափակված ցամաքի հատված, որի ջրհոսքերը հավաքվում են առանձին գետում կամ գետային ցանցում: Ընդգրկում է գետի մակերեսային և ստորերկրյա ջրհավաքները: Վերջինիս սահմանները դժվար է որոշել այդ պատճառով էլ Գ. ա-ի մեծությունն ընդունված է համարել մակերեսային ջրհավաքը: Հիմնականում բնութագրվում է տարածությամբ, մակերեսի` ըստ ուղղաձիգ գոտիների բաշխմամբ, լայնությամբ, երկարությամբ, միջին բարձրությամբ և թեքությամբ: Ֆ. Գևորգյան