Jump to content

ՀՍՀ/ԳԵՏՆԱԽՆՁՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՏՆԱԽՆՁՈՐ (Helianthus tuberosum), գետնատանձ, բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույս: Ցողունի բարձրությունը` 2—4 մ: Տերևները ձվաձև են, կտրված եզրերով, թավոտ: Ծաղկաբույլը` զամբյուղ: Հողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջանում են կլոր, երկարավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ, որոնք պարունակում են 16—22 ինուլին (բազմաշաքար), վիտամին В 1 Պալարներն օգտագործվում են որպես ուտելիք և կեր: Ստանում են սպիրտ, ֆրուկտոզ: Փրերից պատրաստվում է սիլոս: Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է: ՍՍՀՄ-ում մշակվում է հիմնականում հարավային շրջաններում: Պալարների բերքը 400—500 ց հա: Ա. Մաթևոսյան