Jump to content

ՀՍՀ/ԳԵՏՆԱՄՈՒՇԿԱՆՄԱՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՏՆԱՄՈՒՇԿԱՆՄԱՆՆԵՐ, գետնամուշկայիններ (Lycopsida), բարձրակարգ սպորավոր բույսերի տիպ: Տարածված են եղել դեռևս դևոնյան և քարածխի շրջանում: Մեծ մասամբ եղել են փայտացողուն բույսեր: Պահպանվել է միայն 4 ցեղ: Բարձրությունը 30 սմ-ից չի անցնում: Ցողունը սողացող է: Տերևները բարակ են, հարթ և պարուրաձև դասավորված: Ցողունի գագաթին գտնվում են սպորոֆիլները` հավաքված սպորանգիումում: Վերջիններում առաջանում են սպորները: Գ-ին բնորոշ է սերունդների հաջորդականությունը: Մպորոֆիտը առաջացնում է սպորներ, որոնք աճելով տալիս են գամետոֆիտ: Գամետոֆիտի վրա գոյանում են սեռական օրգաններ, որտեղ առաջանում են ձվաբջիջներ ու սպերմատոզոիդներ: Վերջիններիս բեղմնավորումից առաջացած սաղմը սնունդ է ստանում գամետոֆիտից: Թ. Ծատուրյան