Jump to content

ՀՍՀ/ԳԵՏՆԱՍԿՅՈՒՌՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՏՆԱՍԿՅՈՒՌՆԵՐ (Citellus), սկյուռների ընտանիքի կրծողների սեռ: Ետին վերջավորությունները առջևի վերջավորություններից կարճ են: Աչքերը մեծ են, արտացցված: Ականջի խեցին թերզարգացած է: Տարածված են ևրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հայտնի է 20 տեսակ (9ը` ՍՍՀՄ-ում): Մեկ տեսակը` ևրոպական գետնասկյուռը (Citellus citellus), տարածված է նաև ՀՍՍՀ Թալինի, Հոկտեմբերյանի, Սպիտակի, Ախուրյանի, Կիրովականի, Ղուկասյանի, Արթիկի և Ապարանի շրջաններում: Բնակվում են տափաստաններում և կիսաանապատներում: Վարում են ցերեկային կյանք, փորում են խորը բներ (մինչև 2 մ), որտեղ ձմեռը քուն են մտնում: Ամառվա ընթացքում մեկ անգամից ունենում է 6—8 ձագ: Սնվում են խոտաբույսերով, հացահատիկներով, պալարներով: Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, որոշ տեսակները մարդու և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածողներ են: Մորթին արժեքավոր է: Լ. Հովհաննիսյան