Jump to content

ՀՍՀ/ԳԵՏՆԱՓՈՐՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՏՆԱՓՈՐՆԵՐ (Soricidae), միջատակերների կարգի կաթնասունների ընտանիք: Արտաքինով նման են մկներին: Մորթին թավշանման է, գլուխը` մեծ, շարժուն կնճիթներով: Մարմնի երկարությունը 3,5—18 սմ է, քաշը` 100—150 գ: Պոչը երկար է` ծածկված խիտ մազերով կամ եղջերային թեփուկներով: Հայտնի է 25 սեռ` տարածված ևրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում: ՍՍՀՄ-ում հանդիպում է 5 սեռ, ՀՍՍՀ-ում` 3 սեռ` 8 տեսակ: Ամենակեր են (առավելապես սնվում են միջատներով և թրթուրներով): Մեկ օրվա ընթացքում իրենց քաշից 2—2,5 անգամ ավելի կեր են ընդունում: Բազմանում են տարին 1—2, հազվադեպ` 3 անգամ: Գ. օգտակար են, ոչնչացնում են վնասատու միջատներին: Լ. Հովհաննիսյան