ՀՍՀ/ԳԵՏՆՈՒՂԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՏՆՈՒՂԻ, հին և միջնադարյան ամրոցների, երբեմն նաև քաղաքների` դրսի հետ հաղորդակցության ստորգետնյա գաղտնի ճանապարհ: Եղել է երկու տեսակ, մեկը, սկիզբ առնելով միջնաբերդում, ելք է ունեցել բերդից դուրս (դրանցով երթևեկել են սուրհանդակներ, կամ, թշնամուն չհանձնվելու համար, փախել իշխանական տան անդամները), մյուսը ամրոցը կապել է մոտակա հոսող ջրի հետ` պաշարված ժամանակ բնակիչներին ջրով ապահովելու համար (ջրի ափին եղել են ստորգետնյա ջրամբարներ): Հայաստանում Գ-ներ ունեցել են Արտաշատը, Դվինը, Անին, Ամբերդը, Լոռե բերդը ևն: Կ. Ղաֆադարյան
