ՀՍՀ/ԳԵՐԱՆԻՈԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՐԱՆԻՈԼ (լատ. Geranium — խորդենի), 2,6 — դիմեթիլօկտադիեն — 2,6—ոլ—8, C 10 H 18 O, օրգանական միացություն: Բաց դեղնավուն, վարդի հոտով հեղուկ է, եռման ջերմաստիճանը` 229—230 С, խտությունը` 889 կգ մ3: Լուծվում է սպիրտում և եթերում: Ջրում չի լուծվում: Խորդենու, վարդի և այլ ծաղկաբույսերի եթերային յուղերի բաղադրիչ մասն է: Ստանում են այդ յուղերը վերամշակելով, ինչպես նաև ցիտրալի ընտրողական հիդրումով կամ լինալոուի իգոմերացմամբ (քացախաթթվի անհիդրիդի հետ տաքացնելով): Օգտագործվում է օծանելիքի և հոտավետ օճառի արտադրության մեջ:
