ՀՍՀ/ԳԵՐԱՍԻՄՈՎ ԻՆՆՈԿԵՆՏԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՐԱՍԻՄՈՎ Իննոկենտի Պետրովիչ, ծն. 9(22).12.1905, ռուս սովետական աշխարհագրագետ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953-ից): Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1926): Հիմնական աշխատանքները վերաբերում են հողերի ծագմանը, աշխարհագրությանը, գեոմորֆոլոգիային: Սովետական աշխարհագրագետների Ազգային կոմիտեի նախագահն է (1957-ից), Հողագետների համամիութենական ընկերության պրեզիդենտը (1963-ից), արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ:
Երկ. Очерки по физической географии зарубежных стран, М., 1959 Основы почвоведения и география почв, М., 1960 соавт. М. А. Глазовская.
