Jump to content

ՀՍՀ/ԳԵՐԱՍԻՄՈՎ ՄԻԽԱՅԻԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՐԱՍԻՄՈՎ Միխայիլ Միխայլովիչ (1907—1970), ռուս սովետական մարդաբան-քանդակագործ և հնագետ: 1950—1970-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի պլաստիկ վերականգնման լաբորատորիայի վարիչ: Հայտնի է գանգի հիման վրա դեմքը վերականգնելու աշխատանքներով: Իր մշակած մեթոդով վերականգնել է նախամարդու որոշ տիպերի (պիթեկանտրոպոս, սինանտրոպոս), ինչպես նաև ավելի քան 200 պատմական անձանց (Յարոսլավ Իմաստուն, Իվան Ահեղ, Շիլլեր ևն) դիմաքանդակներ: