Jump to content

ՀՍՀ/ԳԵՐԱՍԻՄՈՎ ՍԵՐԳԵՅ ԱՊՈԼԻՆԱՐԻՍԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՐԱՍԻՄՈՎ Սերգեյ Ապոլինարիսիչ, ծն. 21.5(3.6).1906, Եկատերինբուրգ, (այժմ` Սվերղլովսկ) ռուս սովետական կինոռեժիսոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1948): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Գ-ի ռեժիսորական վարպետությունը բացահայտվել է «Յոթ խիզախներ» (1936), «Կոմսոմուսկ» (1938), «Ուսուցիչը» (1939), «Երիտասարդ գվարդիա» (1948) և մի շարք այլ կինոնկարներում: Լավագույն կինոէկրանավորումներից են «Դիմակահանդես»ը (1941) և «խաղաղ Դոն»ը (1957—58, 3 սերիա): 1931-ից դասավանդում է Համամիութենական պետ. կինոինստիտուտում (1946-ից պրոֆեսոր): Գ-ի աշակերտներից են ռեժ. Լ. Կուլիջանովը, Ֆ. Դովլաթյանը: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941, 1949, 1951):