ՀՍՀ/ԳԵՐԱՍԻՄՈՎ ՍԵՐԳԵՅ ՎԱՍԻԼՆԻՉ
ԳԵՐԱՍԻՄՈՎ Սերգեյ Վասիլնիչ, 14(26).9.1885, Մոժայսկ (այժմ` Մոսկվայի մարզում)—20.4.1964, Մոսկվա) ռուս սովետական նկարիչ: ՍՍՀՄ ժող. նկարիչ (1958): ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947): 1907—12-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: Լավագույն բնանկարներն են «Զմեռ»ը (1939), «Սառցահալ»ը (1954): Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծել է հայրենասիրական շնչով տոգորված «Պարտիզանի մայրը» նկարը (1943, մասամբ վերափոխել է 1949—50-ին, նշված բոլոր գործերը Տրետյակովյան պատկերասրահում են): Նկարազարդել է Մ. Գորկու ստեղծագործությունները: Գ-ի «Ուշ աշուն» (1936), «Նկարչուհի Լ. Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարը» (1959) և «Գարնանային երեկո» կտավները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում: Լենինյան մրցանակի դափնեկիր է (1966):
