ՀՍՀ/ԳԵՐԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՐԱՊԻԱ
ԳԵՐԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՐԱՊԻԱ (УВЧ թերապիա), գերբարձր հաճախականության էլեկտրական դաշտըբուժիչ նպատակով օգտագործելու մեթոդ: Կատարվում է հատուկ ապարատների միջոցով, որոնք 3 x 107—3 x I 08 հց հաճախաանությամբ (ալիքի երկ. 1-10 մ) չմարող էլեկտրամագնիսական տատանումների գեներատորներ են: Նրա բուժիչ ազդեցությունը որոշվում է այն տաքությամբ, որնառաջանում է հյուսվածքների կողմից էլեկտրական էներգիայի կլանման հետևանքով, ինչպես նաև էլեկտրական տատանումներով մարմնի օրգաններում և հյուսվածքներում նյարդային ընկալիչների գրգռման շնորհիվ: Ունի հակաբորբոքային, ներծծող և ցավը հանսգտացնող ազդեցություն: ի տարբերություն դիաթերմիայի, այն նպատակահարմար է ջերմությունը վատ հաղորդող հյուսվածքների (ոսկրային, ճարպային) ախտահարումների բուժման համար: Ցուցված է ոսկրերի և փափուկ հյուսվածքների սուր, ենթասուր, վարակիչ, թարախային պրոցեսների, հոդերի, ավշային հանգույցների և ծայրամասային նյարդերի բորբոքումների դեպքում: Հակացուցված է տուբերկուլոզի, չարորակ նորագոյացությունների, արտերիոսկլերոզի և արյունահոսային նախատրամադրու թյան ժամանակ: Գ. Մկրտչան
