Jump to content

ՀՍՀ/ԳԵՐԵԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՐԵԿ (Gierek) Էդվարդ (ծն. 6.1.1913, Կատովիցեի վոյևոդություն, գ. Պորոմբկա), ԼԺՀ քաղաքական և պետական գործիչ: կրթությամբ հանքային ինժեներ է: 1923—34-ին ապրել է Ֆրանսիայում, աշխատել ածխահանքերում, 1931-ին մտել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը: 1934-ին արտաքսվել է Լեհաստան: 1937-ին վտարանդվել է Բելգիա և մտել Բելգիայի կոմկուսի շարքերը: 1940—44-ին, Բելգիայի օկուպացիայի տարիներին, մասնակցել է Դիմադրության շարժմանը: 1948-ին վերադարձել է Լեհաստան և մինչև 1970-ը աշխատել ԼԲԿ ԿԿ-ի, ԼՄԲԿ ԿԿ-ի մարմիններում, Սիլեզիայի և Կատովիցեի վոյևոդային կոմիտեներում: 1959-ի մարտից ԼՄԲԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ է: 1970 ի դեկտեմբերին ընտրվել է ԼՄԲԿ ԿԿ-ի առաջին քարտուղար: Գ. ԼԺՀ սեյմի դեպուտատ է: Պարգևատրվել է ԼԺՀ շքանշաններով, 1973-ին` Լենինի շքանշանով: