ՀՍՀ/ԳԵՐԻԼԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՐԻԼԻԱ (իսպ. guerrilla, guerra — պատերազմ բառից), պարտիզանական պատերազմի անվանում Իսպանիայում և Լատինական Ամերիկայի երկրներում: Առավել հայտնի է իսպանական հեղափոխության (1808—14) շրջանի Գ., որը զուգակցել է ֆրանս. զավթիչների և ֆեոդալիզմի դեմ մղվող պայքարը:
