Jump to content

ՀՍՀ/ԳԵՐՀԻՄՔԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՐՀԻՄՔԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐ, սիլիկաթթվով աղքատ (45 ից պակաս Տ i Օ 2) և մագնեզիումով հարուստ (43—47 MgO) հրային ապարների ընդհանուր անվանումը: Բյուրեղանում են գերհիմքային մագմայից, երկրակեղևի տարբեր հորիզոններում, ունեն հատիկավոր կառուցվածք և կազմված են գլխավորապես օլիվինից, պիրոքսեններից: Գ. ա-ի տարատեսակներ են դունիտները, պերիդոտիտները, պիրոքսենիտները և պիկրիտները: Տարածված են բոյոր մայր ցամաքներում (ՍՍՀՄ-ում հատկապես շատ են Ուրալում, ՀՍԱՀ-ում` Սևան—Ամասիայի հիմքային ապարների գոտում): Գ. ա-ի հետ կապված են քրոմիտի, պլատինի, ալմաստի, ասբեստի և այլ օգտակար հանածոների հանքավայրերը: