Jump to content

ՀՍՀ/ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐ ԱԶԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐ (ինքնանվանումը` Deutsche), ազգ, ԳԴՀ ի, ԳՖՀ ի և Արևմտյան Բեուինի հիմնական բնակչությունր: Ապրում են ԳՖՀ-ում (ավելի քան 60 մլն, 1974), ԳԴՀ-ում (16 մլն 951 հգ., 1974), Արևմտյան Բեռլինում (մոտ 2,2 մլն), Ռումինիայում (400 հզ.), Ավստրիայում (250 հզ.), Հունգարիայում (200 հզ.), Ֆրանսիայում (180 հզ.), ԱՄՆ-ում (5 մլն), Չեխոսլովակիայում (165 հզ.), Հոլանդիայում (100 հզ.), ՍՍՀՄ-ում (1 մլն 846 հզ., 1970), Վանադայում (1 մլն), Բրազիլիայում (600 հզ.), Լատինական Ամերիկայի երկրներում, Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում: Լեզուն գերմաներենն Է: Հավատացյալ Գ-ի կեսից ավելին բողոքականներ են, մնացածը` կաթոլիկներ: Գերմանական ժողովուրդը կազմավորվել է ֆրանկներից, սաքսերից, ալեմաններից, թյուրինգներից, ցեղային այլ միավորումներից (տես Գերմանացիներ հին): Ֆեոդալական մասնատվածության և տնտ. ընդհանրության բացակայության հետևանքով մինչև XIX դ. չի եղել Գ-ի ազգային և պետական միասնություն: Բայց առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Գերմանիան արդեն քաղ. և տնտ. կուռ միավոր էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1949-ին, Գ. բաժանվեց 3 մասի (ԳՖՀ, ԳԴՀ և Արևմտյան Բեռլին), որոնց սոցիալ-տնտ. և մշակութային զարգացումն ընթացավ տարբեր ուղիներով (տես Գերմանիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և Գերմանական Դեմոկրատական Հանրապետություն):

Գրկ. Энгельс Ф., К истории древних германцев, Маркс К., Энгельс Ф., Соч., 2 изд., т. 19 Колесницкий Н., Об этническом и государственном развитии средневековой Германии, в сб.: Средние века, в. 23, М., 1963.