ՀՍՀ/ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1919
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԳԿԿ), Գերմանիայի բանվոր դասակարգի կուսակցություն: Ստեղծվել է 1919-ի հունվարին, «Սպարտակ» միության՝ Բեռլինի հիմնադիր համագումարում: ԳԿԿ-ի առաջնորդներն էին Կ. Լիրկնեխտը, Ռ. Լյուքսեմբուրգը, Ֆ. Մերինգը, Կ. Ցետկինը և Վ. Պիկր: 1919-ին ԳԿԿ մտել է Կոմինտերնի մեջ: Իր ստեղծման պահից ԳԿԿ անհաշտ պայքար է մղել գերմ. ս-դ. օպորտունիստական քաղաքականության, սոցիալ-դավաճանների հակաժողովրդական կուրսի դեմ և հետապնդվել է վերջիններիս և նրանց տերերի իմպերիալիստական շրջանների կողմից (1919-ին գազանաբար սպանվեցին Կ. Լիբկնեխտը և Ռ. Լյուքսեմբուրգը): 1919-20-ին ԳԿԿ ի հետ սերտորեն համագործակցել են Գերմանիայի անկախ ս-դ. կուսակցության շատ անդամներ, որոնց մեծ մասը 1920-ի դեկտեմբերին մտել է ԳԿԿ (կուսակցության VI համագումարում) մեջ: ԳԿԿ ետպատերազմյան տարիներին ղեկավարում էր Գերմանիայի բանվոր դասակարգի պայքարը: 1923-ին տեղի ունեցավ Համբուրգի զինված ապստամբությունը: Բանվոր դասակարգի ելույթներր, սակայն, հաղթանակի չհանգեցրին ԳԿԿ-ի պայքարի փորձի պակասի և ղեկավարության (Բրանդլեր, Թալգեմայեր) օպորտունիստական քաղաքականության պատճառով: 1923-ի նոյեմբերին ԳԿԿ արգելվեց: 1924-ին տեղի ունեցավ ԳԿԿ-ի IX համագումարը, որը կուսակցությունից վտարեց Բրանդլերին: ԳԿԿ-ի ղեկավարությունն այս անգամ անցավ «ձախ» ծայրահեղականների (Ռուտ Ֆիշեր, Մասլով) ձեռքը: Սակայն ԳԿԿ մարքս-լենինյան կորիզը,Կոմինտերնի աջակցությամբ, կարողացավ մոբիլիզացնել կուսակցության ստորին օղակներին և 1925-ին (ԳԿԿ կուս. կոնֆերանսում) նրանց հեռացնել ղեկավարությունից: ԳԿԿ նախագահ ընտրվեց Է. Թեչմանը: ԳԿԿ կենտրոնական օրգանն էր «Ռոտե Ֆահնե» («Rote Fahne».) թերթը: 1926—32-ին ԳԿԿ գաղափարաաեսե կազմակերպչորենամրապնդվեց: 1932-ի նոյեմբերին Ռայխստագի ընտրություններում ԳԿԿ ստացավ մոտ 6 մլն ձայն (երկրորդը բոլոր կուսակցությունների մեջ): ԳԿԿ բազմիցս դիմել է ս-դ. լիդերներին ֆաշիզմի դեմ միասնական ճակատ ստեղծելու հարցով, բայց մերժվել Է: 1933-ի հունվարին ֆաշիստները իշխանության գլուխ անցան: ԳԿԿ-ի դեմ դաժան տեռոր սկսվեց, ձերբակալվեց Է. Թելմանը: ԳԿԿ-ի 300 հզ. անդամների մոտ կեսը համակենտրոնացման ճամբարներ նետվեց: Տասնյակ հազարներ սպանվեցին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939—45) ԳԿԿ բանվոր դասակարգին կոչ է արել նպաստել հիտլերյան Գերմանիայի պարտությանը: 1943-ին ԳԿԿ ԿԿ-ի նախաձեռնությամբ ՍՍՀՄ տերիտորիայում ստեղծվել է «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտեն, որը գլխավորել է հակաֆաշիստական ուժերի գործունեությունը Գերմանիայում և արտասահմանում: Ֆաշիզմի ջախջախումից հետո ԳԿԿ ԿԿ առաջ է քաշել դեմոկրատական վերափոխումների ծրագիր, որին միացել է ԳՍԴԿ ԿԿ: Արևելյան Գերմանիայում այդ համագործակցությունը հասցրել է երկու բանվորական կուսակցությունների միավորմանը (1946): Ստեղծվել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցությունը (ԳՍՄԿ): Արևմտյան Գերմանիայում ս-դ. աջ լիդերները Կ. Շումախերի ղեկավարությամբ խանգարել են այդ միավորմանը: Այնտեղ ԳԿԿ ձևավորվել է որպես ինքնուրույն կուսակցություն` պահպանելով նախկին անվանումը:
