ՀՍՀ/ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1948
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԳԿԿ), 1948-ին Գերմանիայի արևմտյան գտիներում ձևավորված կուսակցություն` Մ. Ռայմանի ղեկավարությամբ: 1946-ին Արևելյան Գերմանիայում մի կուսակցության` Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ) մեջ վերամիավորվեցին կոմկուսակցությունը և ս-դ. կուսակցությունը: Արևմտյան Գերմանիայում ս-դ. աջ լիդերները ձախողեցին կոմկուսակցության հետ ս-դ. կուսակցության միավորումը: ԳԿԿ կազմակերպչորեն ձևավորվել է 1948-ի ապրիլի 27-ին, Գերնեի կոնֆերանսում: ԳԿԿ պայքար ծավալեց Արևմտյան Գերմանիայի բանվոր դասակարգի և բոլոր աշխատավորների արմատական շահերի պաշտպանության օգտին, հանուն միասնական դեմոկրատական Գերմանիայի պահպանման, Արևմտյան Գերմանիայում (1949-ի հոկտեմբերից հետո` ԳՖՀ-ում) տարվող ռեակցիոն քաղաքականության մերկացման, ԳՖՀ կանցլեր Ադենաուերի կառավարության վերառազմականացման կուրսի դեմ: ԳԿԿ պայքարում էր նաև 1954-ի Փարիզի համաձայնագրի ու ՆԱՏՕ-ի մեջ ԳՖՀ մտնելու դեմ: 1954-ի նոյեմբերին Կառլսրուեում դատ բացվեց ԳԿԿ-ի դեմ և 1956-ին այն արգելվեց: Հետագա մի քանի տարիների ԳՖՀ-ի տարբեր դատարաններում հազարավոր պրոցեսներ տեղի ունեցան կոմունիստների դեմ, որոնցից շատերը բանտ նետվեցին: Նման պայմաններում ԳԿԿ ընդհատակում շարունակեց իր գործունեությունը` մերկացնելով ԳՖՀ-տ կառավարող շրջանների արտակարգ օրենսդրության ռեակցիոն Էությունը և ռեանշիստական քաղաքականությունը, պահանջելով ճանաչել ԳԴՀ գոյությունը և ևրոպայում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը: ԳԿԿ մասնակցել է կոմունիստական ու բանվորական կուսակցությունների 1957, 1960 և 1969 թթ. Մոսկվայի խորհրդակցություններին, հավանություն տվել նրանց ընդունած փաստաթղթերին: 1969-ին ԳՖՀ-ում ստեղծվեց լեգալ գերմանական կոմունիստական կուսակցությունը: ԳԿԿ անդամներին իրավունք ընձեռվեց անհատապես մտնելու նորաստեղծ կոմկուսի մեջ: Դա հասցրեց ԳԿԿ-ի լուծարքին, որը ձևականորեն ավարտվեց 1971-ի նոյեմբերին, երբ Մ. Ռայմանը մտավ այդ կուսակցության մեջ: ԳԿԿ-ի կենտրոնական օրգանն էր «Ֆրայես Ֆոլկ» («Freies Volk») թերթը և «Վիսսեն ունդ Տատ» («Wissen und Tat») ամսագիրը:
