Jump to content

ՀՍՀ/ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԳՍՄԿ), ստեղծվել է 1946 ին, Արևելյան Գերմանիայում (1949-ից` ԳԴՀ), Գերմանիայի կոմունիստական կուսակցության և Գերմանիայի ս-դ. կուսակցության միավորմամբ: ԳՍՄԿ I համագումարը (1946-ի ապրիլի 21 — 22) հաստատել է կուսակցության ծրագրային փաստաթուղթը` «ԳՍՄԿ հիմնական սկզբունքները և նպատակները», ընտրել կենտրոնական վարչություն Վ. Պիկի և Օ. Գրոտևոլի նախագահությամբ: ԳՖՀ ստեղծումից (1949 սեպտեմբեր) հետո ԳՍՄԿ վարչությունը կոչ է արեւ հայրենասեր ուժերին միավորվել Դեմոկրատական Գերմանիայի ազգային ճակատի հետ, պայքարել հանուն դեմոկրատական անկախ Գերմանիայի: ԳՍՄԿ գլխավորությամբ Արևելյան Գերմանիայի աշխատավորությունը կատարել է արմատական դեմոկրատական վերափոխություններ` 1949 ի հոկտ. 7-ին ստեղծելով ԳԴՀ: ԳՍՄԿ III համագումարը (1950-ի հուլիս) հաստատել է ԳԴՀ ժողովրդական տնտեսության I հնգամյա պլանի նախագիծը: Արդեն V համագումարում (1956-ի մարտ—ապրիլ) արձանագրվել է, որ ԳԴՀ-ում ստեղծվել են սոցիալիզմի հիմքերը, և խնդիր է դրվել պայքարել սոցիալիստական շինարարության առաջընթացի համար: ԳՍՄԿ VI համագումարը (1963-ի հունվար) ընդունել է սոցիայիզմի ծավալուն շինարարության ծրագիր: ԳՍՄԿ VIII համագումարը (1971-ի հունիս) հաստատել է ԳԴՀ ժողովրդական տնտեսության նոր հնգամյա (1971—75) պլանի դիրեկտիվներր, նշել ԳԴՀ-ում զարգացած սոցիալիստական հասարակարգի կառուցման ուղիները: ԳՍՄԿ մասնակցել է կոմունիստական և բանվորական կուսակցությունների 1957, 1960 և 1969 թթ. Մոսկվայի խորհրդակցություններին: Կուսակցության բարձրագույն օրգանը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում` Կենտրոնական կոմիտեն: ԿԿ-ի առաջին քարտուղարն է Է. Հոնեկերը (1971-ից): ԳՍՄԿ կենտրոնական օրգանն է «Նոյես Դոյչլանդ» («Neues Deutschland») թերթը, տեսական օրգանը` «Այնհայտ» («Einheit») ամսագիրը, կազմակերպական հարցերի և կուսակցական կյանքի գծով` «Նոյեր վեգ» («Neuer Veg») ամսագիրը: