Jump to content

ՀՍՀ/ԳԵՐՄԱՆԻԿՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՐՄԱՆԻԿՈՍ (Germanicus, մ. թ. ա. 15 մ. թ. 19, Անտիոք), հռոմեական զորավար: Տիբերիոս կայսեր ազգականն ու որդեգիրը: Մ. թ. 14—16 ին հաղթական արշավանքներ է կատարել գերմանական ցեղերի դեմ: Տիբերիոսը 17-ին լայն լիազորություններով Գ-ին ուղարկել է Արևելք: Այստեղ նա Հռոմեական կայսրությանն է միացրել Կապադովկիայի, Կուքմագենեի և Կիլիկիայի թագավորությունները: 18 ին եկել է Արտաշատ, հայերիհամաձայնությամբ Հայաստանի թագավոր հռչակել Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդուն՝ Զենոնին (Զենոն-Արտաշես):