Jump to content

ՀՍՀ/ԳԵՐՄԱՆԻՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՐՄԱՆԻՈՒՄ (Germanium), Ge, տարրերի պարբերական համակարգի V պարբերության IV խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 32, ատոմական զանգվածը՝ 72,60: Ունի հինգ կայուն իզոտոպ՝ 70 Ge, 72 Ge, 73 Ge, 74 Ge և 76 Ge համապատասխանաբար՝ 20,5527,35, 7,78, 7,65 և 7,86: Արհեստականորեն ստացվել են Գ-ի բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպները: Գ. p տարր է, նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է՝ 4 s 24 p 2: Գ. հայտնաբերել է գերմ. քիմիկոս Կ. Վինկլերը (1886) և անվանել ի պատիվ իր հայրենիքի: Սակայն նրա գոյությունը և հատկությունները կանխատեսել է Դ. Մենդելեևը ավելի վաղ (1871) և անվանել «էկասիլիցիում»: Գ-ի պարունակությունը երկրակեղևում 7 x 10-4 է (ըստ զանգվածի): Ցրված տարր է, մտնում է բազմաթիվ ապարների և միներալների բաղադրության մեջ: Գ-ի մի ներալները՝ գերմանիտ, արգիրոդիտ ևն, չափազանց հազվագյուտ են: Գ. բաց մոխրագույն, փխրուն պինդ նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 937,5C, եռմանը՝ 2700 C, խտությունը՝ 5327 կգ մ3: Թափանցիկ է ինֆրակարմիր ճառագայթների համար, կիսահաղորդիչ է (ДЕ 0,69 էվ, 1,10410-19 ջ, 25 С): խառնուրդների առկայությունը և տաքացումը մեծացնում են նրա էլեկտրահաղորդականությունը: Ստացված ամենամաքուր Գ-ի տեսակարար դիմադրությունը՝ 60 օհմ. Սմ (25 C): Միացություններում2 և 4 արժեքանի է: Մետաղների լարման շարքում գտնվում է պղնձի և արծաթի միջև: Սովորական ջերմաստիճաններում կայուն է օդի, ջրի, ալկալիների և նոսր թթուների նկատմամբ: Ազոտական թթվում և խիտ ծծմբական թթվում օքսիդանում է: Հեշտությամբ լուծվում է արքայաջրում և H 2 O 2 պարունակող ալկալիների լուծույթներում: Տաքացնելիս (500—700 C) Գ. օդում օքսիդանում է՝ առաջացնելով GeO և GeO 2: Վերջինս սպիտակ փոշի է, հալվում է 1116 C-ում, ամֆոտեր է՝ արտահայտված թթվային հատկությամբ: Ալկալիների և մետաղների օքսիդների հետ միահալելիս առաջացնում է գերմանատներ (օր. Na 2 GeO 3), որոնք գերմանիումական թթվի աղեր են: Վատ է լուծվում ջրում (4,3 գ լ, 20 C): GeO ունի հիմնային հատկություն: Ջրածնային միացությունները՝ գերմանիումաջրածինները կամ գերմինները, անկայուն են, կարող են ստացվել տարրերի անմիջական միացումից՝ 1000—1100 C-ում. Գ-ի քառաքլորիդը՝ GeCl 4, անգույն հեղուկ է. ջրում հիդրուիզվում է՝ առաջացնելով հիդրատացված երկօքսիդի՝ Ge Օ 2-NH 2 O նստվածքը: Հայտնի են նաև Գ-ի երկհալոգենիդները՝ GeX 2: Ծծմբին Գ. միանում է տաքացնելիս (900—1000 C), առաջացնելով երկսուլֆիդը՝ GeS 2: Հայտնի է նաև Գ-ի սուլֆիդը՝ GeS, սելենիդը՝ GeSe, և թելուրիդը՝ GeTe, որոնք կիսահաղորդիչներ են: Գ. ազոտին անմիջապես չի միանում, հայտնի է սակայն նրա նիտրի d ը՝ Ge 3 N 4, որը կայուն է օդի, ջրի, թթուների և հիմքերի նկատմամբ: Ֆոսֆորի հետ առաջացնում է անկայուն ֆոսֆիդը՝ GeP: Ածխածնի հետ Գ. չի միանում, այդ պատճառով կարելի է այն հալել գրաֆիտե հալքանոթներում: Միանում է բազմաթիվ մետաղների հետ՝ առաջացնելով գերմանիդներ (օր. Mg 2 Ge): Գ. առաջացնում է բազմաթիվ կոմպլեքս միացություններ: Գ. արդյունաբերության մեջ ստանում են հիմնականում գունավոր մետաղների հանքերի (օր. ցինկի փայլ) վերամշակման կողմնակի արգասիքներից, որոնք պարունակում են 0,001 — 0,1 Գ.: Որպես հումք օգտագործում են նաև քարածխի մոխիրը, գազագեներատորների փոշին և կոքսաքիմիական գործարանների մնացուկները: Չափազանց մաքուր Գ. ստանում են զոնային հալումով և օգտագործում դիողներ, տրիոդներ, դետեկտորներ, ուժային ուղղիչներ պատրաստելու համար: Բազմաբյուրեղային Գ. օգտագործվում է դոգիմետրիկ և մագնիսական դաշտի լարվածությունը չափող սարքերում: Գ-ի օգտագործման կարևոր բնագավառներից է ինֆրակարմիր ճառագայթների (8—14 Մկ) դետեկտորների արտադրությունը: Գ. մտնում է բազմաթիվ մետաղական համաձուլվածքների բաղադրու թյան մեջ: