ՀՍՀ/ԳԵՐՄԱՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԵՐՄԱՎ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի Շատախ գավառակում: 1909-ին ուներ 395 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ:
