Jump to content

ՀՍՀ/ԳԻԼԱՆԵՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԻԼԱՆԵՆՑ Պետրոս դի Սարգիս (հայկ. աղբյուրներում՝ Պետրոս դի Սարգիս Գիլանենց, ռուս, աղբյուրներում՝ Պյոտր Գիլանսկի, Պետրոս Կայանիցկի, Պյոտր Մերգեև, ծն. թ. անհտ., Նոր Ջուղա — 1724), XVIII դարի 20-ական թվականների հայ ժողովրդի ազատագրական պայքարի կազմակերպիչներից: Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրանոցում: Գ. լավ տիրապետել է մայրենի լեզվին, իմացել է արլ. և ևրոպական մի քանի լեզուներ: Վաղ հասակից ներգրավվել է հոր առևտրական գործունեության մեջ, ճանապարհորդել Մերձավոր և Միջին Արևելքում, Ռուսաստանում և ևրոպայում: Առևտրական գործերից առավել հետաքրքրվել է ազգային հարցերով: 1716-ին արդեն անձնական ծանոթություն է ունեցել Ամստերդամում գործող նշանավոր տպագրիչ Ղուկաս Վանաևդեցու հետ, աջակցել նրան՝ հայերեն գրքերի լույս-ընծայման գործում: Գ-ի շանքերով ու միջոցներով, Պետրոս I-ի՝ պարսկական արշավանքի նախօրյակին, Աստրախանում կազմակերպվել է հայկ. առաջին հեծյալ ջոկատը, ձիեր, զենք, ռազմամթերք, հանդերձանք ու սնունդ հայթայթելու համար նա տրամադրել է նյութական միջոցներ: 1722-ի հուլիսին Աստրախանից դեպի Կասպիականի ափերն արշավող ռուս, զորքերի թվում էր նաև հայկ. հեծյալ ջոկատը՝ Գ-ի հրամանատարությամբ: Օգոստ. 23-ին, ռուս, առաջապահ զորամասերի հետ, այդ ջոկատը մտել է Դերբենդ: Ռուս, զորքերին անշատ-անջատ համագործակցող հայկ. երեք ջոկատների հրամանատարներ Գ-ի, Այվազ Աբրահամովի և Աղազար դի Խաչիկ Ախիջանենցի միջև 1723-ին Ռեշտ քաղաքի մոտ համաձայնություն է կայացվել ուժերը միավորելու մասին, և այդպիսով ձևավորվել է Հայկական Էսկադրոնը: Այն մինչև իր կյանքի վերջը գլխավորել է Գ. հաջողությամբ կատարելով ռուս. հրամանատարության մարտական առաջադրանքները: Արքունիքին ուղարկած իր զեկուցագրերից մեկում գեներալ Վ. Ցա. Լևաշովը գրել է, որ «Հայ Պյոտր Սերգեևը հավատարիմ ու ջանասեր ծառայությամբ, ունեցած հեծյալներով (որոնց պահում է իր միջոցներով) ինձ մեծ օգնություն է ցույց տալիս», և նրան ներկայացրել է պարգևատրման: Գ. թողել է Նոր Ջուղայի բարբառով գրված զեկուցագրերի լքի ժողովածու՝ կազմված 133 միավորից, որի մի մասը ուղղված է ռուս, հրամանատարությանը, իսկ մյուսը՝ Մինաս վարդապետ Տիգրանյանին: Այդ գրությունների մեջ բացի հակառակորդի զինված ուժերի, կոմունիկացիաների վերաբերյալ ուշագրավ տվյալներից, արժեքավոր նյութեր կան Անդրկովկասի, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների ռազմաքաղ. իրավիճակի, բնակչության կենցաղի, բարքերի մասին և պատմա-ազգագրական բնույթի այլ տեղեկություններ: Գ. զոհվել է Ռեշտի համար մղված կռիվներում:

Գրկ. ժամանակագրություն Պետրոս դի Սարդիս Գիլանենցի (հրտ. U ծանոթագր. Գ. Ախվերդյանի), «Կռունկ հայոց աշխարհին». 1863, 2 — 3: Հովհաննիսյան U. Գ., Պետրոս դի Սարդիս Գիլանենց, Էջմիածին, 1916: Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973: Патканов К., Дневник осады Испа-ганы афганами.. ., СПБ, 1870 Арутюнян П. Т., Освободительное движение армянского народа в первой четверти XVIII века, М., 1956 Армяно-русские отношения в первой трети XVIII в., сб. документов, т. 2, ч. 2, Е., 1967 Хачатрян А. Н., Армянское войско в XVIII в. Из истории Армяно-русского военного содружества, Е., 1968.

Հ. Խաչատրյան