ՀՍՀ/ԳԻԼԲԵՐՏԻ ԿՂԶԻՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԻԼԲԵՐՏԻ ԿՂԶԻՆԵՐ (Gilbert Islands), կղզիախումբ խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Միկրոնեզիայում (հս. լայնության 3 17 և հվ. լայնության 2 38): Անգլ. գաղութ է: Կազմված է 16 կորալյան ատոլներից: Տարածությունը՝ 280 կմ2, բնակչությունը՝ 58 հզ. (1974): Վարչական կենտրոնը՝ Տարավա: Կլիման հասարակածային է, բուսականությունը՝ թփուտային: Անվանումը ստացել է ի պատիվ կապիտան Ջ. Գիլբերտի, 1788-ին:
