ՀՍՀ/ԳԻԼԳՈՒԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԻԼԳՈՒԴ (Gielgud) Ջոն Արթուր (ծն. 14.4. 1904, Լոնդոն), անգլիացի դերասան և ռեժիսոր: Բեմ է բարձրացել 1921-ին: Լոնդոնի «Օլդ Վիկ», «Լիցեյում», «Արքայական», Օքսֆորդի «Փլեյհաուս», Ստրադֆորդի «Շեքսպիրյան Մեմորիալ» և այլ թատրոններում բեմադրել ու խաղացել է հիմնականում Շեքսպիրի ողբերգություններն ու կատակերգությունները, նաև Ա. Չեխովի դրամաները («ճայ», «Բալենու այգին»):
