Jump to content

ՀՍՀ/ԳԻԼԴԻԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԻԼԴԻԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, տարրական դպրոցներ, որ ստեղծվել են XIII —XIV դարերում, Արևմտյան ևրոպայի քաղաքներում, վաճառականների միավորման՝ գիլ դիաների կողմից: Մինչ այդ գոյություն ունեցող եկեղեցական դպրոցները, որտեղ գլխավոր ուշադրությունը դարձվում էր դավանաբանության և եկեղեցական երաժշտության դասավանդմանը, չէին բավարարում ձևավորվող վաճառականությանը: Գ. դ-ում կարևոր տեղ էր հատկացված մայրենի լեզվի և թվաբանության դասավանդմանը, որոշ բարձր տիպի Գ. դ-ում անցնում էին նաև քերականություն, երկրաչափություն, ճարտասանության տարրեր: Գ. դ. վճարովի էին, սովորում էին ունևորների երեխաները: XV—XVI դդ., գիլդիաների թուլացումից հետո, Գ. դ. անցան քաղաքային վարչությունների տնօրինությանը: