Jump to content

ՀՍՀ/ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ,ԳՀԻ, հատուկ հիմնարկ, որ զբաղվում է գիտական հետազոտություններով և մշակումներով: Որպես գիտական հիմնարկություն, «ինստիտուտ» անունը առաջին անգամ կիրառվել է Գիտությունների և արվեստների ֆրանսիական ազգային ինստ-ի նկատմամբ: XIX—XX դդ. սահմանագլխին ԳՀԻ-ներ ստեղծվեցին ևրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում: Նախապես ԳՀԻ-ները մասնավոր ձեռնարկություններ էին հիմնականում զբաղվում էին բնագիտության հարցերով: Հետագայում հանդես եկան նաև պետ. ԳՀԻ-ներ` ընդգրկելով գիտության ու արտադրության նոր բնագավառներ (տեխնիկա, գյուղատնտեսություն, մշակույթ, առողջապահություն ևն): Հումանիտար գիտությունների 1-ին ԳՀԻ-ներից էր «Պուշկինի տունը» Ռուսաստանում (1930-ից՝ ՍՍՀՄ ԳԱ ռուս գրականության ինստ.): ԳՀԻ կազմված է համեմատաբար ինքնուրույն ստորաբաժանումներից` բաժիններից, լաբորատորիաներից, խմբերից ևն: ԳՀԻ ղեկավարում է վարչությունը, որին կից գործում է գիտական խորհուրդ: Ըստ ֆինաևսավորման աղբյուրների և կառավարման համակարգի ԳՀԻ-ները ներկայիս կապիտալիստական երկրներում կարող են լինել` պետական, մասնավոր ֆիրմաների, համալսարանական և կոլեջների: Դրանք գտնվում են խիստ մրցակցության մեջ և դիմում են բոլոր միջոցներին` աշխատանքի մեջ ներգրավելու առավել կարող գիտական ուժերին: Վերջին երկու տասնամյակում մեծ չափեր է ստացել «ուղեղների հոսքը» ևրոպայից և Ասիայի ու Լատինական Ամերիկայի երկրներից դեպի ԱՄՆ: Գիտական առաջատար կազմակերպությունները` ազգային ԳԱ-ները, որպես կանոն, ԳՀԻ-ներ չունեն: ՍՍՀՄ-ում ԳՀԻ կազմակերպում ու ֆինաևսավորում է պետությունը: Այն աշխատում է ըստ պետ. պլանի` լուծելով գիտության ու ժող. տնտեսության զարգացման հարցերը: Դեռևս 1920-ական թթ. երկրի կարևոր գիտական կենտրոններում հիմնադրվեցին տասնյակ ԳՀԻ-ներ, այդ թվում` աերոհիդրոդինամիկ, օպտիկական, Վ. Ի. Լենինի անվ. էլեկտրատեխնիկական, Լ. Կարպովի անվ. քիմիական ինստ-ները, որոնք աստիճանաբար վերաճեցին խոշոր գիտական կոլեկտիվների: 1930—50-ական թթ. ձևավորվեց ՍՍՀՄ, միութենական հանրապետությունների և ճյուղային ԳԱ-ների, միութենական և հանրապետական մինիստրությունների ու գերատեսչությունների ԳՀԻ-ների ցանցը, որ տարածվեց ամբողջ երկրով մեկ: ՍՍՀՄ-ում գործում են հազարավոր ԳՀԻ որոնք ապահովում են գիտ. զարգացումը և հետազոտությունների արդյունքների ներդրումը արտադրութ. մեջ: Գիտատեխնիկական հեղափոխության դարում ստեղծվում են գիտաարտադրական միավորումներ: Արդի շրջանում գիտական մի շարք պրոբլեմների ընդհանուր բնույթը ստիպում է միավորել տարբեր երկրների գիտնականների շանքերը նոր տիպի ԳՀԻ-ներում, ինչպիսիք են, օրինակ, Դուբնոյի միջուկային հետազոտությունների և ՏՓԻ ի ստանդարտացման հարցերի ինստ-ները, Ժնևի միջուկային հետազոտությունների ևրոպական կենտրոնը, ՅՈւՆԵՍԿՕ-ի գիտական հիմնարկները: ԳՀԻ-ների լայն ցանց է ստեղծվել ՀՍՍՀ-ում: Այստեղ 1-ին ԳՀԻ-ն գիտության և արվեստի ինստ-ն է, որ հիմնվել է 1925-ին (հետագայում այն ձուլվել է ԳԱ հասարակագիտական բաժանմունքի ինստ-ների հետ): ԳՀԻ-ների աշխատանքն այժմ ընդգրկում է հանրապետության ժող. տնտեսության և մշակույթի բոլոր հիմնական բնագավառները: 1975-ին գործող գիտական հիմնարկների մեծ մասը ԳՀԻ-ներ են, այդ թվում ԳԱ կազմում` 27, մինիստրությունների և գերատեսչությունների ենթակայության` 62: Առավել խոշոր ԳՀԻ-ներն են` շինարարության և ճարտարապետության (հիմն. 1929), մանկաբարձության և գինեկուոգիայի (1931), մանկավարժական գիտությունների (1939), ՍՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստ-ը (1943), տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի (1946), ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստ-ի հայկական մասնաճյուղ, ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցության պատմության (1948), անասնաբուծության և անասնաբուժության (1954), մաթեմատիկական մեքենաևերի և կառուցվածքների (1956), կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական և նախագծա-կոնստրուկտորական (ԿԷՀԳՀ, 1957), հողագիտության և ագրոքիմիայի (1958), ՀՍՍՀ Մինիստրների սովետին կից Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական (Մատենադարան, 1959), գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման (1960), ջրային պրոբլեմների և հիդրոպոնիկայի (1964), տնտեսագիտության և պլանավորման (1966), պլանավորնման և նորմատիվների (1966) ինստ-ները: