ՀՍՀ/ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ՀՍՍՀ Պետպլանի ինֆորմացիոն հաստատություն և գիտահետազոտական հիմնարկություն: Հիմնադրվել է 1962-ին, Երևանում: Մինչև 1968-ը կոչվել է Գիտատեխնիկական ինֆորմացիայի հայկական ինստիտուտ: Հիմնական խնդիրներն են. հանրապետության նախագծա-կոնստրուկտորական և գիտահետազոտական կազմակերպություններին ինֆորմացիայով ապահովելը, գիտաինֆորմացիոն գործունեության մեթոդների և միջոցների կատարելագործման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքներ կատարելը, ինֆորմացիայի հաստատությունների գործունեության մեթոդական ղեկավարումն ու կոորդինացումը: 1963-ից ինստ-ը լույս է ընծայում «Գիտություն և տեխնիկա» ամենամսյա գիտամասսայական պարբերականը: 1963-ին ինստ-ին կից ստեղծվել է հանրապետական գիտատեխնիկական գրադարան: 1972-ից Լենինականում և Կիրովականում, 1973-ից Ղափանում գործում են ինստ-ի բաժանմունքներ:
