Jump to content

ՀՍՀ/ԳԻՐՔ ԳՅՈՒՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԻՐՔ, հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Իսմայիլիի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հարավ-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան: Գ-ում են ծնվել Բաքվի 26 կոմիսարներից Թ. Ս. Ամիրովը և Ա. Մ. Ամիրյանը: