ՀՍՀ/ԳԼԱՁՈՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳԼԱՁՈՐ (մինչև 1946-ը՝ Օրթաքենդ), գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս: Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, տնկանյութի մշակմամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան: Շրջակայքում պահպանվել են «Վարդանի ամրոց» բերդը, խաչքարեր, գերեզմանոցներ: Ներկայիս բնակիչները ներգաղթել են Իրանի Սոմա գյուղից, 1830-ական թթ.:
