ՀՍՀ/ԳՅՈՒՂԱՔԱՂԱՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳՅՈՒՂԱՔԱՂԱՔ, քաղաքագյուղ, քաղաքատիպ բնակավայր միջնադարյան Հայաստանում: Գ-ների բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, մասամբ նաև արհեստներով և առևտրով: Գ-ներն առաջանում էին սովորաբար ամրոցների մոտ, բայց կարող էին նաև ամրոցի մերձակայքում չլինել: Արհեստները և առետուրը Գ-ում ունեին սահմանափակ ծավալ և բավարարում էին իր և շրջակա գյուղերի պահանջները: Չնայած դրան, Գ-ները երբեմն բավականաչափ խոշոր էին լինում (օրինակ, Գառնին) և իրենց բնակչության թվով ու տն տեսությամբ համարյա չէին զիջում տեղական նշանակություն ունեցող փոքր քաղաքներին: Ի տարբերություն քաղաքների՝ Գ-ները շրջափակված չէին պարսպով: IX—XIII դդ. Գ-ների թիվը Հայաստանում 25-ից ավելի էր:
Գրկ. Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX—XIII դարերում, հ. 1, Ե., 1958:
