ՀՍՀ/ԳՅՈՒՄԳՅՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳՅՈՒՄԳՅՈՒՄ, Կյումկյում, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Վարդո գավառում, Բյուրակնյան լեռների հարավային ստորոտին: Գավառի կենտրոնն էր և 1909-ին ուներ 200 տուն հայ ու քուրդ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և խաշնարածությամբ: Հայ բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ:
