ՀՍՀ/ԳՈԼՈՒԲԿԻՆԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԳՈԼՈՒԲԿԻՆԱ Աննա Սեմյոնովնա, 16(28). 1.1864, Զարայսկ (այժմ՝ Մոսկվայի մարզում)—7.9.1927, Զարայսկ, ռուս սովետական քանդակագործ: Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1894), ապա փարիզի Կուարոսսի ակադեմիայում (1895—96), օգտվել Օ. Ռոդենի խորհուրդներից: Ռուս քանդակագործներից առաջինն է կերտել Կ. Մարքսի դիմաքանդակը (գիպս, 1905, Տրետյակովյան պատկերասրահ), դիմել պրոլետարական թեմային (Երկաթյան, 1897, Ստրուկը, 1909, Բանվորը, 1909): Ստեղծել է ժամանակակիցների (Ա. Բելիի, գիպս, 1907, Ա. Ն. Տուստոյի, փայտ, 1911) հոգեբանական դիմաքանդակները: Կրել է մոդեռն ոճի, ապա իմպրեսիոնիզմի ազդեցությունը: Հայաստանի պետական պատկերասրահում է Գ-ի Շ. Բրոկարի դիմաքանդակը (1911, փայտ):
Գրկ. Лукьянов С, Жизнь А. С. Голубкиной, М., 1963.
