ՀՍՀ/ԳՈԼՍՈՒՈՐԴԻ
ԳՈԼՍՈՒՈՐԴԻ (Galsworthy) Ջոն (14.8. 1867, Լոնդոն — 31.1.1933, Լոնդոն), անգլիացի գրող: Ավարտել է Օքսֆորդի համալսարանը: Գրական գործունեությունն սկսել է որպես նեոռոմանտիկ (Չորս քամիներից, 1897, ժողովածու, Ջոսլին, 1898, վեպ): Փարիսեցիների կղզին (1904) վեպում ծաղրել է անգլ. վերնախավի հոգեկան սնանկությունը: Այդ վեպը սկիզբ դրեց սոցիալ-կենցաղային վեպերի շարքին (Առանձնատունը, 1907, Եղբայրություն, 1909, Պատրիկը, 1911, Ֆրիլենդներ, 1915), որով և Գ. ամբողջացրեց ժամանակակից Անգլիայի երգիծական նկարագիրը: Գրել է նաև սոցիալական սուր կոնֆլիկտներով հարուստ պիեսներ (Արծաթյա տուփը, 1906, Պայքար, 1909, Արդարություն, 1910): XX դ. սկզբում հղացավ բուրժ. ընտանիքի՝ Ֆորսայթների մասին վիպաշար ստեղծելու գաղափարը,»Ֆորսայթի փրկությանը» (1901) հաջորդեց «Սեփականատերը» (1906): Քննադատական մոտեցումն ավելի սրվեց «Ֆորսայթի վերջին ամառը» (1918), «փակուղում» (1920), «Տրվում է վարձով» (1921) վեպերում, որոնք ամբողջացնում են Սագա Ֆորսայթների մասին առաջին եռերգությունը: Երկրորդ եռերգությունը ժամանակակից կոմեդիան է (1924—28), որին հարում է «Ֆորսայթյան բիրժայում» (1930) պատմվածքների ժողովածուն: Գ-ի վերջին եռերգությունը (Գլխի վերջը, 1931, 1933) պատկերում է Ֆորսայթների երրորդ սերունդը: Ֆորսայթներին նվիրված մոնումենտալ էպոպեան Գ-ի արձակի գլուխգործոցն է: Նոբելյան մրցանակի դափնեկիր (1932)
Երկ. Works, v. 1 — 30, Լ., 1923 — 36 Собр. соч., т. 1--16, М., 1962 Ֆորսայթների պատմությունը, Ե., 1975:
Գրկ. История английской литературы, т. 3, М., 1958 Джон Голсуорси. Библиография, указатель, сост. И.М. Левидова, М., 1958.
Մ. Ասլանյան, Ա. Հարությունյան
