ՀՍՀ/ԳՈՐԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԳՈՐԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բաժանմունքը Գորիս քաղաքում: Հիմնադրվել է 1967-ի հոկտ. 1-ին: Գ. մ-ի կազմակերպումը պայմանավորված էր հանրապետությունում բարձրագույն կրթության հետագա տարածական գարգացմամբ, որը նպատակ ունի ուսուցումը կյանքին, արտադրությանը մոտեցնելով հանդերձ նպաստել բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում ՀՍՍՀ հվ. շրջանների երիտասարդությանը ավելի լայն չափով ընդգրկելուն, ինչպես նաև այդ վայրերի տնտ. ու կուլտուրական նոր վերելքին: 1975—76 ուս. տարում Գ. մ. ուներ 3 ֆակուլտետ՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի և դպրոցական, 6 ամբիոն, 620 ուսանող, 65 դասախոս: Ուսանողները հիմնականում Զանգեզուրի շրջաններից էն: Սովորում են նաև հանրապետության մյուս վայրերից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից, Ախալքալաքից, Ախալցխայից, Հյուսիսային Կովկասից և երկրիհայաբնակ այլ շրջաններից եկած երիտասարդներ: Գ. մ. սերտ կապի մեջ է Երևանի պետական համալսարանի, Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվ. և Լենինգրադի Ա. Ի. Գերցենի անվ. պետական մանկավարժական ինստ-ների հետ: Ա. Մարջանյան
