Jump to content

ՀՍՀ/ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, բուրժուական իրավունքի տեսությունում օրենսդրական և դատական իշխանություններին դիմակայվող, որոշակի լիազորություններով օժտված ինքնուրույն իշխանություն: Գ. ի. հասկացությունն առաջին անգամ օգտագործել է Զ. Լոկկը, զարգացրել՝ Մոնտեսքյոն: Ֆեոդալիզմի շրջանում Գ. ի. իրականացնում էր միապետն ու նրան ենթակա կառավարման ապարատը: Արդի բուրժուական որոշ երկրներում Գ. ի. պատկանում է կառավարությանը, պառլամենտական պետություններում այն իրականացնում են պետության գլուխն ու կառավարությունը, պրեզիդենտական հանրապետություններում՝ պրեզիդենտը: Ըստ սահմանադրական բուրժ. տեսության Գ. ի-յան ֆունկցիան պառլամենտի ընդունած օրենքների կատարումն է: Սոցիալիստական երկրներում օրենսդրական և Գ. ի-ների միջև դիմակայման փոխհարաբերությունները բացակայում են: Այդ երկրներում առկա են ժողովրդին պատկանող միասնական պետ. իշխանության մարմիններ՝ հանձինս ընտրովի ներկայացուցչական մարմինների և դրանց կազմած կառավարությունների: Կ. Սայիլյան